Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Պասիվ ծխողների հիշողությունը թույլ է

Պասիվ ծխողների հիշողությունը թույլ է

Պասիվ ծխելը թուլացնում է հիշողությունը, լարում նյարդերը: Նման եզրահանգման են եկել գիտնականները: Ուսումնասիրության ընթացքում նրանք մարդկանց բաժանել են երեք խմբի` ծխողներ, պասիվ ծխողներ, երջանիկներ, ովքեր կարողացել են խուսափել նիկոտինի հետ «շփումից»:

Բոլոր երեք խմբերում ընդգրկվածներին տեքստեր, բանաստղծություններ են բաժանվել շուտ սովորելու համար, նկարներ են ցույց տրվել, որոնք պետք է հիշեին ժամանակագրական հերթականությամբ: Փորձության վերջում պարզ է դարձել, որ պասիվ ծխողները գրեթե 20 տոկոսով ավելի շատ էին մոռանում չծխողների համեմատ, իսկ ակտիվ ծխողները` տեղեկատվությանը մեկ երրորդին տիրապետել են շատ վատ, գրում է Addiction ամսագիրը:

Ուսումնասիրության հեղինակները համոզված են, որ պասիվ ծխելը ոչ միայն վատ է ազդում թոքերի ու բրոնխների վրա, նաև ուղեղի աշխատանքի վրա, և ավելացնում են, որ կարող է բացասական անդրադառնալ ոչ միայն հիշողության, այլ նաև հոգեկան առողջության վրա: Այսպիսով, նրանք, ովքեր չեն ծխում, բայց արյան մեջ ունենում է կոտինինի մեծ քանակություն, նևրոզի և սթրեսների մեջ ընկնելու հավանականությունը մեծ է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ